Ուզբեկստանում հազի դեմ դեղամիջոցից 18 երեխա է մահացել
ԱշխարհՈւզբեկստանում քրեական գործ է հարուցվել հազի դեմ հնդկական դեղամիջոցից 18 երեխայի մահվան փաստով։
Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ երեխաները մահացել են հնդկական Marion Biotech ընկերության մշակած Doc-1 max դեղամիջոցն ընդունելուց հետո։
Պետական անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ներմուծող «Քուրամաքս բժշկական» ՍՊԸ-ի և «Դեղերի ստանդարտացման գիտական կենտրոն» ՍՊԸ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 186-3-րդ հոդվածի 4-րդ մասով։
Դեկտեմբերի 22-ին Ուզբեկստանը ժամանակավոր արգելք է դրել հնդկական Doc-1 Max դեղամիջոցի վաճառքի վրա։
Դեկտեմբերի 27-ին Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ստուգման արդյունքները, որը հաստատել է 18 երեխայի մահը հնդկական դեղամիջոց ընդունելուց հետո։