«Տոյոտա Կորոլա»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է թրթուրավոր տրակտորի յուղի երկու պոմպ, գողացել էին
ԻրավունքԴեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Արթիկի ոստիկանները դուրս էին եկել գիշերային շրջիկ ծառայության, երբ Արթիկ քաղաքի գործարաններից մեկի մոտ նկատեցին «Տոյոտա Կորոլա» մակնիշի կասկածելի մեքենա: Մեքենայում երեք հոգի էին, որոնցից երկուսը՝ Արթիկ քաղաքի, մեկը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ:
Ոստիկանները մոտեցան ստուգելու: 43-ամյա վարորդը բացեց բեռնախցիկը, որի մեջ կար թրթուրավոր տրակտորի յուղի երկու պոմպ: Երեքն էլ հրավիրվեցին ոստիկանության Արթիկի բաժին: Բացատրական աշխատանքից հետո տղամարդիկ խոստովանեցին, որ պոմպերը քանդել-հանել են գործարանի տարածքում կայանված տրակտորից:
Գործարանի տնօրենից ընդունվեց հաղորդում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն