Օքսանա Սամոյլովան Դուբայում հանգստի ժամանակ զարդարել է «ամենաանշուք տոնածառը»
ԺամանցՌեփեր Ջիգանի կինը՝ մոդել Օքսանա Սամոյլովան, լուսանկար է հրապարակել Դուբայում իր ամանորյա դեկորից։ Նա նկարը հրապարակել է սոցցանցերում։
Ռեփերի ընտանիքը Ամանորից առաջ հանգստի է գնացել Դուբայ։ Վարձակալված բնակարանում նրանք որոշել են չհրաժարվել տոնի ատրիբուտներից և ամեն ինչ զարդարել են, իսկ վերջում ինքնուրույն տոնածառ են տեղադրել։ Օքսանա Սամոյլովայի խոսքով՝ արդյունքն իրեն դուր չի եկել, իսկ տոնածառն անվանել է «ամենաանշուքը»։
Դեռևս դեկտեմբերի սկզբին մոսկովյան ամառանոցներից մեկում ընտանիքն իր համար ռեկորդային տոնածառ էր տեղադրել՝ 4,5 մետր բարձրությամբ: Զարդարողներու պրոցեսը տևել է մեկ օրից ավելի: