Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը բաժանվել են
ԺամանցԷմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը որոշել են բաժանվել մեկ ամիս հանդիպելուց հետո, hաղորդում է Page Six-ը։
«Նրանց սիրավեպը վերածվել է ընկերների հարաբերությունների։ Եվ դա երկուսին էլ դուր է գալիս»,- ասել է ինսայդերը:
Դեկտեմբերի վերջին Էմիլի Ռատակովսկին և նրա նոր ընկերը՝ նկարիչ Ջեք Գրիրը, հայտնվել են պապարացիների ոսպնյակների մեջ։ Զույգին բռնացրել են Նյու Յորքում մոդելի բնակարանի մոտ կրքոտ համբուրվելիս։ Հատկանշական է, որ սա Էմիլի Ռատակովսկու երրորդ նոր բոյֆրենդն է վերջին երեք ամսվա ընթացքում։ Հոկտեմբերին մոդելին լուսանկարել էին դիջեյ Օրացիո Ռիսպոյի հետ համբուրվելիս, իսկ մեկ ամիս անց նրան կասկածում էին կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մեջ, ով ժամանակին հանդիպում էր Քիմ Քարդաշյանի հետ։ Հուլիսին Էմիլի Ռատակովսկին դավաճանության պատրվակով բաժանվեց ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարից, չորս տարվա ամուսնությունից և որդու՝ Սիլվեստր Ապոլլոյի ծնունդից հետո։