ԱՄՆ-ում կոնգրեսականը ստել է իր հրեական արմատների մասին
ԱյլԱՄՆ-ում հանրապետական հրեական կոալիցիան Նյու Յորքի հանրապետական սենատոր Ջորջ Սանտոսին մեղադրել է իր հրեական արմատների մասին ստելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գործակալության տվյալներով՝ Սանտոսն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացել է որպես հրեա։
«Մենք շատ հիասթափված ենք նորընտիր կոնգրեսական Սանտոսից: Նա մեզ խաբել է և իր ծագման մասին կեղծ տվյալներ է հայտնել։ Հանրային մեկնաբանություններում և անձամբ մեզ հետ (շփվելիս) նա նախկինում հայտարարել էր, թե ինքը հրեա է։ Նա սխալ է սկսել իր կոնգրեսական ծառայությունը», - ասել է կոալիցիան:
Կազմակերպության ղեկավար Մեթ Բրուքսն ընդգծել է, որ կոնգրեսականին այլևս չեն ցանկանում տեսնել կոալիցիայի հետագա միջոցառումներին։