Քիմ Քարդաշյանը հանդես է եկել իր երեխաների ու Քանյե Ուեսթի մասին անկեղծ խոստովանությամբ
ԱյլՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի երեխաներին պաշտպանի իրենց հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին բացասական լուրերից, ինչի պատճառով նրանց դաստիարակությունը վերածվել է «ծանր» գործի։ Այս մասին նա հայտնել է ռադիոհաղորդավար Էնջի Մարտինեսի փոդքաստում։
Քարդաշյանը բացատրել է, որ երեխաների համատեղ խնամակալությունն իր համար լի է դժվարություններով։ Փաստն այն է, որ նա իր որդիներին ու դուստրերին ոչինչ չի ասում նախկին ամուսնու սկանդալային պահվածքի մասին և ձեռնպահ է մնում նրան քննադատելուց։ Այդ պատճառով Քիմը ստիպված է ուշադիր հետևել, թե ինչ տեղեկատվություն են ստանում երեխաները դպրոցում, հեռուստացույցից, սոցիալական ցանցերից և ինտերնետից։
«Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել նրան իմ երեխաների աչքում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն աշխարհում կատարվողի մասին»,- արցունքն աչքերին պատմել է աստղը։ Քարդաշյանն ընդգծել է, որ հոգեպես պատրաստ է պատասխանել Ուեսթի չարաճճիությունների մասին բոլոր անհարմար հարցերին, որոնք տղաներն ու դուստրերը անխուսափելիորեն կհարցնեն, երբ մեծանան։ Նա վստահ է, որ երեխաներն անպայման շնորհակալություն կհայտնեն իրեն Ուեսթի հասցեին քննադատության բացակայության համար։