Տղամարդը պատահաբար թողել է կնոջը ջունգլիներում և հեռացել առանց նրա
ԱյլԹայլանդի բնակիչը պատահաբար թողել է իր կնոջը ջունգլիներում, երբ ամուսինները կանգնել քին ճանապարհի եզրին՝ զուգարան գնալու համար։ Այս մասին հայտնում է Outkick-ը։
55-ամյա Բունտոմ Չայմունը և նրա կինը՝ Ամնուայը, արձակուրդից վերադառնում էին մեքենայով։ Գիշերը տղամարդը մեքենան կանգնեցրել է ճանապարհի եզրին ու բնական կարիքները հոգալու համար թաքնվել ծառերի հետևում։ Մինչ նա բացակայում էր, նրա կինը հետևել է նրա օրինակին և նույնպես գնացել անտառ: Այդ ընթացքում ամուսինը վերադարձել է, նստել ղեկին ու քշել։ Նա մեքենայում անսովոր լռություն է նկատել, սակայն չի նկատել կնոջ բացակայությունը և մտածել է, որ նա քնած է հետևի նստարանին։
Երբ Ամնուայը վերադարձել է ճանապարհ, մեքենան արդեն հեռացել էր։ Նա ստիպված է եղել քայլել մթության մեջ մինչև մոտակա քաղաքը, որը գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա: Դրանից հետո նա գնացել է ոստիկանություն՝ ամուսնու հետ կապ հաստատելու համար։ Նրա բջջային հեռախոսը մնացել էր մեքենայի հետևի նստատեղին պայուսակի մեջ, նա չէր հիշում ամուսնու համարը, ուստի ոստիկաններին հաջողվել է կապ հաստատել Չայմունի հետ միայն մի քանի ժամ անց։ Այդ ժամանակ նա հասցրել էր քշել մոտ 160 կիլոմետր և հասել Կորատ նահանգ։ Ոստիկանության ահազանգից հետո տղամարդն անմիջապես մեքենայով հետ է գնացել կնոջ մոտ։
Կինն ասել է, որ չի վիրավորվել ամուսնուց և ներել է նրան։