Վագրը հարձակվել է հարբած ընկերների վրա և նրանցից մեկին քարշ տվել անտառ
ԱյլՀնդկաստանում վագրը հարձակվել է երեք հարբած ընկերների վրա՝ սպանելով նրանցից մեկին, իսկ մյուսներին վնասվածքներ պատճառելով։ Այս մասին հայտնում է India Today-ը։
Հարձակումը տեղի է ունեցել Ուտարախանդ նահանգի Կորբեթ ազգային պարկում։ Անտառային վարչության տվյալներով՝ ընկերները բնության գրկում ալկոհոլ խմելիս են եղել, երբ վագրը հարձակվել է նրանց վրա։ Նա ընկերներից մեկին քարշ է տվել անտառ ու սպանել։ Վիրավորվել են նաև մահացածի երկու հարբած ուղեկցողները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները երկար ժամանակ չէին կարողանում տղամարդու դիակը գտնել։ Մի քանի ժամ անց նրա մարմինը հայտնաբերվել է թավուտում։
Անտառային տնտեսության վարչությունը կարծում է, որ միայն մեկ գիշատիչ է որսում մարդկանց այդ տարածքում: Վերջին շրջանում այդ վագրն արդեն սպանել է 10 մարդու։ Անտառապահները թակարդներ են դրել և մի քանի խմբեր կազմել՝ անորսալի գազանին որոնելու համար։ Որոնումներին ներգրավել են նույնիսկ վարժեցրած փղերի, սակայն հաջողության չեն հասել։
Ռամնագարի վարչակազմը քաղաքացիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին հորդորել է հրաժարվել Կորբեթ զբոսայգու տարածք մտնելուց, քանի որ հարձակումների մեծ մասը տեղի է ունենում այնտեղ։