Ռուսաստանը կցանկանար որքան հնարավոր է շուտ կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը․ Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը կցանկանար հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը Ուկրաինայի շուրջ, քանի որ իր համար առաջնահերթություն է խաղաղ բնակչության պաշտպանությունը և զինվորների կյանքը։
«Իհարկե, ամենայն հավանականությամբ, ցանկություն կա որքան հնարավոր է շուտ վերջ տալ այս իրավիճակին, վերջ տալ այս պատերազմին, որը պատրաստել էր Արևմուտքը և ի վերջո սանձազերծել մեր դեմ Ուկրաինայի միջոցով, բայց մեզ համար առաջնայինը զինվորների կյանքն է, խաղաղ բնակիչների կյանքը, ովքեր մնում են պատերազմական գոտում»,- ասել է նա։