Լավրովը հայտարարել է Ռուսաստանի նոր սուբյեկտների տարածքներն ազատագրելու անհրաժեշտության մասին
ԱշխարհՌուսաստանի կազմում գտնվող նոր սուբյեկտների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքները պետք է ազատագրվեն Ուկրաինայի Զինված ուժերի վերահսկողությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում, որի տեքստը հասանելի է դարձել Lenta.ru-ին։
«Ես, իհարկե, խոսում եմ Ռուսաստանի Դաշնության կազմում [Դոնբասի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների] սահմանների մասին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրության համաձայն»,- պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ խոսքը այն տարածքների մասին է, որոնք հանրաքվեներից հետո միացել են Ռուսաստանի Դաշնությանը։
Լավրովը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կշարունակի ազատագրել այդ տարածքները։