Բնության վերահսկողությունն այսուհետ իրականացվելու է գերժամանակակից ԱԹՍ-ով
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հերթական անգամ հյուրընկալել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային դարձնելուն միտված ծրագրերը։
Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել DJITB30 տեսակի անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։
ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալության իր խոսքում նշել է, որ ԱԹՍ-ն որպես ստուգաչափված գործիք կօգտագործվի վերահսկողության ընթացքում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ստուգումները, մասնավորապես ընդերքի և անտառների պահպանության ոլորտներում։