Ձերբակալվել է ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին
ԻրավունքԴեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկից նշված արարքի հիմնավոր կասկածանքով Գ․ Արսենյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
Գ․ Արսենյանը նախապատրաստված նյութերով տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Գ․ Արսենյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։