Փերիս Հիլթոնը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնը իր ամուսնու՝ Քարթեր Ռեյումի հետ նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերի էր էջերում։
Բևերլի Հիլզում գտնվող իրենց նոր տանը Սուրբ Ծնունդը նշելուց հետո նորապսակներ Փերիս Հիլթոնը և Քարթեր Ռեյումը մեկնել են արևադարձային արձակուրդի Բահամյան կղզիներ: Օրերս 41-ամյա Փերիսը իր անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկարով։ Փերիսն այնտեղ կեցվածք է ընդունել թռչող թիթեռի զգեստով, իսկ ամուսինը՝ Քարթերը, գրկել է նրա գոտկատեղը։
«Բահամյան թիթեռը», - լուսանկարը մակագրել է աստղը:
2022 թվականի նոյեմբերին Փերիս Հիլթոնը և Քարթեր Ռեյումը նշեցին իրենց ամուսնության առաջին տարեդարձը։ Դրանից հետո Փերիսը հարցազրույց է տվել People ամսագրին, որում պատմել է, որ ինքն ամուսնու հետ պատրաստվում է արհեստական բեղմնավորման պրոցեդուրային։