Կինը մետրոյում կորցրել է էկզոտիկ օձին
ԺամանցՄոսկվայի բնակչուհին մետրոյում կորցրել է իր ընկերուհու էկզոտիկ օձին։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա դեկտեմբերի 27-ին՝ Զամոսկվորեցկայայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սողունի տերը իր սողուններին տրամադրում է տարբեր ֆոտոսեսիաների համար։ Այդ օրը կինն ընկերուհուն խնդրել է լուսանկարվելուց հետո իր տուն տանել իր մետր երկարությամբ նախշավոր օձին։
Կինը համաձայնել է օգնել և իննամյա օձի հետ որոշել է մետրոյով տուն գնալ: Նա մտել է «Սավելովսկայա» կայարան։ Սակայն ավելի ուշ հասկացել է, որ օձը չկա։
Դրանից հետո կինը դեպքի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, և սկվսել են որոնողական աշխատանքները։ Կես ժամ անց սողունը հայտնաբերվել է։