Պրիլուչնին հայտնել է, թե ինչպես են իր երեխաները վերաբերվում Զեփյուռ Բրուտյանին
ԱյլԴերասան Պավել Պրիլուչնին Vokrug TV-ին տված հարցազրույցում ասել է, որ չի վախեցել իր նոր կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ երեխաների առաջին ծանոթությունից։
Պրիլուչնին բացատրել է, որ նախկինում հաճախ է խոսել երեխաների հետ իր հնարավոր հարաբերությունների մասին: Դերասանի խոսքով՝ որդին՝ Տիմոֆեյը և դուստրը՝ Միան գիտեին, որ հայրը մի օր ընկերուհի կգտնի։ Արտիստը նշել է, որ երեխաները Բրուտյանին լավ են ընդունել։ Երեխաներն անմիջապես հավանել են իրենց խորթ մորը։
Պրիլուչնին ասել է, որ երեխաները Բրուտյանին վերաբերվում են ավագ քրոջ պես։ «Եվ հիանալի է։ Այսպիսին պետք է լինեն հարաբերությունները»,- կիսվել է աստղը:
Դերասանը հավելել է, որ չի հասկանում ընտանիքը լքած հայրերին, ովքեր մոռանում են իրենց երեխաներին։