Կադիրովը Զելենսկուն անվանել է «պիղծ» և կոչ արել նրան դատել Գրոզնիում
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուղիղ կապի ժամանակ կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլիներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հատուկ ռազմական գործողության ավարտից հետո դատել Գրոզնիում , քանի որ «արդարությունը պետք է հաղթի»։ Հեռարձակումն իրականացրել է RT հեռուստաալիքը։
«Կարծում եմ, <...> Զելենսկուն ավելի լավ է դատել Գրոզնիում: Կիևում արդարություն չի լինելու, իսկ արդարությունը պետք է հաղթի <...>։ Մենք նրան դուրս կբերենք <...> և ցույց կտանք, թե որտեղ ինքը պետք է լինի, արագ վերջացնենք այս պիղծի հետ»,- ասել է Կադիրովը։