Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն
Սպորտ
82 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն, հաղորդում է AP-ն։ Նա մահացել է քաղցկեղի, երիկամների և սրտի անբավարարության հետևանքով։
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ շնչառական վարակի պատճառով։ Ընդ որում, անցյալ տարվա սեպտեմբերից բրազիլացին քաղցկեղի թերապիա էր ստանում հաստ աղիքի ուռուցքի հեռացումից հետո։
Վերջերս ֆուտբոլի արքայի վիճակը կտրուկ վատացել էր, քիմիաթերապիան այլեւս չէր օգնում, բրազիլացու մոտ սկսել էր սրտի ու երիկամների անբավարարություն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում