Նախքան Պելեն՝ 10-ը պարզապես թիվ էր, իսկ ֆուտբոլը՝ պարզապես սպորտ․ Նեյմար
ՍպորտԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Պելեի մասին, գրում է sports.ru-ն:
«Նախքան Պելեն՝ 10-ը ընդամենը թիվ էր»,- ես վերջերս կարդացի այս խոսքերը։ Բայց այս հիանալի միտքը կիսատ է։ Ես կասեի, որ նախքան Պելեն՝ ֆուտբոլը պարզապես սպորտ էր։ Պելեն փոխեց ամեն ինչ»,-գրել է Նեյմարը սոցցանցերի իր էջերում։
«Նա ֆուտբոլը վերածեց արվեստի ու զվարճանքի։ Նա ձայն տվեց աղքատներին, թխամորթներին։ Եվ, որ ամենակարևորն է, նա բոլորին ցույց տվեց Բրազիլիան։ Նա չկա, բայց նրա կախարդանքը մնում է: Պելեն հավերժ է», -գրել է ՊՍԺ-ի հարձակվողը: