Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ինչով է 2022-ին աչքի ընկել Շենգավիթի թաղապետը. Ռազմիկ Մկրտչյանի «ձեռքբերումները»

Վերլուծական

2022թ. հունվարի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվեց այս պաշտոնում: Հիշեցնենք, որ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018-ին՝ հեղափոխությունից հետո և կարելի է ասել` ամենաերկարակյաց թաղապետն է: Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2007-2009թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանում: 2009-2015թթ. սովորել և ավարտել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագետի մասնագիտությամբ: 2009թ. ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն, հողային կադաստր ֆակուլտետը: 2016-2018թթ. սովորել և ավարտել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում: 2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես կուրսանտ, դասակի հրամանատարի տեղակալ (սերժանտ), այնուհետև 2016թ.-ին՝ ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, պահեստազորի լեյտենանտ:

Բավական ուշագրավ է համեմատել, թե ինչպես է տարիների հետ մեկտեղ փոխվել ամենաերկարակյաց թաղապետի սոցիալական վիճակը: 2018 թվականին վերջինս ներկայացրել էր դատարկ հայտարարագիր: Այժմ գանք 2021 թվականին: 2021-ին Մկրտչյանը գնել  է հողամաս Շենգավիթ վարչական շրջանում, աշխատանքից ստացված եկամուտները կազմել են 5,421,720.00 դրամ, ստացված վարկերն ու փոխառությունները՝ 21,796,954.00 դրամ:

Ռազմիկ Մկրտչյանի անվան հետ մամուլում մի շարք սկանդալային պատմություններ էին շրջանառվում: Դիցուք՝ թաղապետին մեղադրում էին Երևանում գիշերային ռազբորկաների մասնակցելու մեջ: Ինքը՝ Մկրտչյանը, պարզաբանել էր այդ դրվագը՝ նշելով, որ գիշերը պարզապես անցնում էր Թոխմախի մոտով, տեսել է դրվագը և օգնություն ցուցաբերել տուժածներից մեկին: 

Դրանից առաջ էլ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Ավելին, այդ դեպքը, ըստ մամուլի, տեղի էր ունեցել Արագածի փողոցի վերջնամասում՝  Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ: 

Մեկ այլ դեպք էլ կապված էր նրա հետ, որ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել էր ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները: Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք: Թեև Մկրտչյանը հերքեց, որ ինքն է ոստիկաններին հրավիրել՝ ոստիկանությունը հերքել էր Շենգավիթի թաղապետ Մկրտչյանի խոսքը: Պարզվում է՝ հենց նա է գրություն ուղարկել ոստիկանություն: Այս կառույցի լրատվության վարչությունից միջադեպի կապակցությամբ պարզաբանում ստացանք. «Թաղապետարանից գրություն է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կասկածներ կան`իրենց ենթակայությամբ գերծող մանկապարտեզներում վարվող փաստաթղթերում կեղծիքների վերաբերյալ: Նյութեր են նախապատրաստվում».

Թե ինչո՞ւ են հակասում իրար ոստիկանության ու երիտասարդ թաղապետի ասածները, թող իրենք իրենց մեջ պարզեն, սակայն մի բան ակնհայտ է՝ չէին կարող 21 տնօրեններն էլ չարաշահում արած լինել, էլ չենք խոսում այն մասին, որ, ըստ էության, տնօրեններին շուրջ 6 ժամ վարչական շրջանի շենքում պահելով՝ խախտել են նրանց  ազատ տեղաշարժի իրավունքը:

Այժմ տեսնենք, թե ըստ վարչական շրջանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի՝ աշխատանքային և գործնական ինչ ձեռքբերումներով է աչքի ընկել վարչական շրջանի ղեկավարը: Դիցուք՝ բազմաբնակարան մի շարք շենքերում տեղադրվել են մուտքեր, ի դեպ թաղապետարանից չեն մոռացել նշել, որ  վարչական շրջանը որևէ պարտավորություն չունի և նշված աշխատանքներն իրականացվում են որպես աջակցություն: Շարունակվել են բակերի հիմնանորոգման աշխատանքները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում տանիքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում «Երևանի հ.145 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։ Կատարվել են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխտանքներ, սակայն, նշենք, որ այս դեպքում որոշ բնակչներ հայտնել են իրենց դժգոհությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված