ԱՄՆ իշխանություններին քննադատել են Ուկրաինայի նկատմամբ չափազանց հոգատարության համար
Բլոգոսֆերա
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Տրոյ Էդվին Նելսը Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է իշխանություններին՝ սեփական երկրում իրավիճակը կարգավորելու փոխարեն Ուկրաինայի խնդիրների վրա կենտրոնանալու համար։
«Ես կցանկանայի, որ դեմոկրատները հոգ տանեին սահմանի անվտանգության մասին (ԱՄՆ-ի հարավային սահմանը. - խմբ.) այնքան, որքան նրանք մտածում են Ուկրաինայի մասին», - ասել է կոնգրեսականը:
Ավելի վաղ Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնը ԱՄՆ հարավային սահմանին միգրանտների ճգնաժամն անվանել էր ներխուժում։ Վերջերս ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող Էլ Պասո քաղաքի քաղաքապետը, փախստականների հսկայական հոսքի պատճառով, արտակարգ դրություն է հայտարարել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին շաբաթվա ընթացքում սահմանապահները օրական ավելի քան 2400 միգրանտ են գրանցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Էլ Պասո հատվածում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում