56-ամյա Հոլլի Բերին հազվագյուտ լուսանկար է հրապարակել իր ընկերոջ հետ
Լուսանկարներ
Դերասանուհի Հոլլի Բերին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում իր ընկերոջ հետ։ Դերասանուհին ու նրա սիրելին՝ երգիչ Վան Հանթը, ծովափին են։
«Այս ամենն իմն է։ Ես սա ոչ մեկի հետ չեմ կիսի»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։
Բաժանորդներն արձագանքել են Հոլլի Բերիի հրապարակմանը և մեկնաբանություններ թողել գրառման տակ։
««Ես ուրախ եմ քեզ համար, Հոլլի», «Հանգստացեք, ամեն ինչ ձերն է, վայելեք այն», «Ես սիրում եմ ձեր զույգին», «Դուք հիանալի տեսք ունեք»»,- գրել են նրանք մեկնաբանություններում։
2020 թվականից Հոլլի Բերին հանդիպել է երգիչ Վան Հանթի հետ։ 2022 թվականի հունվարին տեղեկություն տարածվեց, որ նրանք ամուսնացել են, սակայն դերասանուհին հերքեց այս հայտարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)