Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալստյանի, Մարգարիտա Սիմոնյանի և Եվգենի Պետրոսյանի նկատմամբ
ԱյլՈւկրաինան 10 տարի ժամկետով նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք արտիստների նկատմամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը։ Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ուկրաինական ակտիվները կարգելափակվեն։ Բացի այդ, նրանց հետ առեւտրային գործարքները կդադարեցվեն, բոլոր արտոնագրերը կամ թույլտվությունները կչեղարկվեն, արժեթղթերով գործարքները եւ հեղինակային իրավունքների փոխանցումը կարգելվի։
Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են՝ Միխայիլ Գալստյանը, Եվգենի Պետրոսյանը, Նիկիտա Միխալկովը, Իրինա Ալեգրովան, Մարգարիտա Սիմոնյանը եւ ռուսական մշակույթի այլ հայտնի գործիչներ։