Իրանում հայտարարել են «Մոսադի» 13 աշխատակիցների կալանավորման մասին
ԱշխարհԻրանի իշխանությունները հայտարարել են «Մոսադի» 13 աշխատակիցների կալանավորման մասին։ Ինչպես հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության հայտարարությանը, «Թեհրանում, Սպահանում, Յազդում, Արեւմտյան Ադրբեջանում եւ Գոլեստանում հայտնաբերվել են «23 օպերատիվ եւ օժանդակ տարրեր, 13 մարդ կալանավորվել է»։ Նրանցից առգրավվել են տարբեր օպերատիվ սարքավորումներ, ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին կալանավորումներից հետո Իրանում նախորդ ամսվա ընթացքում «Մոսադի» կալանավորված խմբերի թիվը հասել է վեցի: