Թուրքիան հերքել է Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարման մասին տեղեկությունը
ԱշխարհՈւկրաինային Թուրքիայից ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարման մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Նրա խոսքով՝ նման տեղեկությունները ծառայում են այն ուժերի շահերին, որոնք ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերը։
Անցյալ տարվա նոյեմբերից Թուրքիայից Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարման մասին հայտնել է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դժվար է խոսել այդ հաղորդագրությունների հավաստիության մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան հետևում է իրավիճակին։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Անկարան Կիևին Bayraktar անօդաչու թռչող սարքեր է մատակարարում և, որպես ՆԱՏՕ-ի անդամ, «ունի իր պարտավորությունները»։