Պուտինը և Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և փոխշահավետ նախագծերի իրականացումը՝ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունում նշել են, որ զրույցի ընթացքում «դիտարկվել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցերը` շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա», ինչպես նաև նախագահները «կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը»։
Բացի այդ, կողմերը դրական են գնահատել Սիրիայում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում «ստեղծված սերտ համակարգումը» և «հայտնել են իրենց մտադրությունը» շարունակել փոխգործակցությունը դրա կարգավորման համար։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։