Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին չխնայել տանկերն Ուկրաինայի համար
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրները չպետք է խնայեն տանկերն Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին նա ասել է Լվովում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սպասում ենք ընդհանուր որոշման, մեկ պետություն Leopard-ով չի կարող մեզ օգնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուկրաինացի և լիտվացի գործընկերներ Վլադիմիր Զելենսկու և Գիտանաս Նաուսեդայի հետ Լվովում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ երկիրը՝ որպես միջազգային կոալիցիայի մաս, Ուկրաինա կփոխանցի Leopard տանկեր։