Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Արագ կողմնորոշվող «սկզբունքայինների» 10-յակը

Վերլուծական

Մի քանի քաղաքական հարթակներ ու բևեռներ փոխելը նախկինում արժանանում էր հանրային պարսավանքի: Հիմա ոչ ոք չի զարմանում, թե ինչպես կարող են իրենց այս կամ այն կուսակցությանը հավերժ նվիրաբերած մարդիկ հայտնվել այլ կուսակցություններում, կես ճանապարհից սեպարատ կուլիսային բանակցություններ վարել այլ քաղաքական ուժի հետ, իսկ վերջիններս էլ` գրկաբաց ընդունել նրանց: Հեղափոխությունից հետո այդպիսի դեպքերի պակաս չի զգացվում, նախկինում այս կամ այն կուսակցության հավատարիմ նվիրյալները 2018-ի ապրիլից հետո հանգրվանեցին ՔՊ-ում և որոշ ժամանակ, իսկ ոմանք՝ նաև մինչ օրս ՔՊ հավատարիմ զինյալների դերն էին տանում: Ներկայացնենք արագ կողմնորոշվող «սկզբունքային» պաշտոնյաների տասնյակը

1)  Ֆելիքս Ցոլակյան. Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը 2018-ին ՀՀԿ-ական միակ պատգամավորն էր, ով ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին և փաստացի վերջինիս օգնեցին իշխանության հասնել: Փաշինյանը, անշուշտ, լավության տակից դուրս եկավ. հեղափոխությունից անմիջապես հետո Ցոլակյանը նշանակվեց ԱԻՆ նախարար:

2) Տիգրան Մուկուչյան: Դիցուք՝ 2013-ին ԱԺ-ում բուռն բանավեճ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև: Մուկուչյանը, ի պատասխան Փաշինյանի հումորի, արձագանքել էր՝ «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։ Այս պիտակավորումը չխանգարեց նրան, որ Մուկուչյանը հեղափոխությունից հետո ոչ միայն հրաժարական չներկայացնի, այլ շարունակի համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ

3) Ատոմ Ջանջուղազյան. Երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հանրապետական համայնքապետերը թալանում են բյուջեն, այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ըստ էության, Փաշինյանին մեղադրեց ստախոսության մեջ` հայտարարելով, որ ինքը թալանի որևէ դեպք չի իմանում: Հեղափոխությունից հետո Ջանջուղազյանը մի քանի տարի պահպանեց իր պաշտոնը՝ դառնալով Փաշինյանի տնտեսական ռեֆորմների կնքահայրը: Ջանջուղազյանը ջանք ու եռանդ չէր խնայում հանրությանը համոզելու, թե ինչ ճիշտ քաղաքականություն է որդեգրել Փաշինյանի կառավարությունը և որ այդ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները: Այնուհետև վերջինս նշանակվեց ոչ ավել ոչ պակաս՝ Վերահսկիչ պալատի նախագահ:

4) Արթուր Ջավադյան. ԿԲ նախկին նախագահ և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները նույնպես բավական լարված էին: Կողմերը չէին զլանում մեկը մյուսին մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:

Հեղափոխությունից հետո Ջավադյանը, ով մնաց իր պաշտոնին, ամեն կերպ արդարացնում էր Փաշինյանի վարած քաղաքականությունը և գովերգում վերջինիս կառավարման շրջանում ունեցած ձեռքբերումները: Այնուհետև Ջավադյանը նշանակվեց Հատուկ հանձնարարություններով դեսպան:

5) Դավիթ Տոնոյան. Հեղափոխության օրերին ԱԻՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց օրեր անց նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Դավիթ Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել էր Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Թե ինչպես ավարտվեց այս համագործակցությունը՝ գաղտնիք չէ, Տոնոյանը այսօր կալանավորված է այսպես կոչված` անորակ հրթիռների գործով, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտությունը փորձում է գցել բանակի վրա, և ինքը պարզապես թիրախներից մեկն է:

6) Վալերի Օսիպյան,  Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ առաջին անգամ վարչապետ ընտրվելուց ու նշանակվելուց հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին: «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել», - Օսիպյանի նշանակման առնչությամբ հայտարարել էր Փաշինյանը: Օսիպյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից 2019-ի սեպտեմբերին:

7) Շիրակ Թորոսյան. Հեղափոխությունից հետո մայիսի վերջին Շիրակ Թորոսյանը հայտարարել էր Հանրապետական կուսակցության խմբակցությունից դուրս գալու և խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններին Թորոսյանը  մասնակցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ցուցակով և մինչ այսօր վերջինիս պատգամավորական կարյերան բարեհաջող կերպով շարունակվում է:

8) Կնյազ Հասանով. Վերջինս 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել ՀՀԿ խմբակցությունում: 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն «Իմ քայլը» դաշինքի կազմում: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

9) Կարեն Համբարձումյան. ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ դարձած, ապա ՔՊ գիրկը նետված Համբարձումյանը նույնպես արագ կողմնորոշվող պաշտոնյաների շարքում էր: Կարեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Նրա աները Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Համբարձումյանը 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի կազմում դարձավ պատգամավոր, այժմ էլ ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից լինելու եւ հենց այդ քվոտայով մարզպետ նշանակվելու փաստը Աժ պաշտոնական կայքում առկա նրա կենսագրությունից խնամքով թաքցված է: 

10) Սարգիս Սահակյան. Արագածոտնի մարզի երբեմնի տեր ու տիրակալ, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հեղափոխությունից հետո միացել է ՔՊ-ին և ակտիվ աշխատում է ՏԻՄ-ում ՔՊ-ի թեկնածուների հաղթանակի համար։ Ինչպես ասում են՝ քաղաքական կրոնափոխության ևս մեկ բացահայտ դրսևորում..

Ինչպես տեսնում ենք ՝ Փաշինյանի թրի տակով անցնելը բնավ էլ արգահատելի քայլ չէ որոշ պաշտոնյաների համար, ովքեր տարիներ շարունակ դավանել են մի քաղաքական թիմի գաղափարախոսությանն և քաղաքական նպատակներին և հանկարծ՝ մեկ օրում առանց խղճի որևէ խայթի քաղաքական ճամբարափոխություն են կատարել՝ արագ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում և դրսևորելով անխոնջ «սկզբունքայնություն»: Ինչպես ասում են՝ իշխանության համը քաղցր է...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված