ԱՄՆ-ում առաջարկել են Կապիտոլիումի շենքում տեղադրել Զելենսկու կիսանդրին
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որի ընդունման դեպքում Կապիտոլիումի շենքում Ներկայացուցիչների պալատի թևում կկանգնեցվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին։ Համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի ստորին պալատի անդամ Ջո Ուիլսոնը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը բացասաբար է արձագանքել Զելենսկու կիսանդրին Կապիտոլիումում տեղադրելու գաղափարին։ Նրա խոսքերը մեջբերում է Newsweek-ը։
«Բացարձակապես ոչ։ Մենք ծառայում ենք Ամերիկային, ոչ թե Ուկրաինային», - այսպես է կոնգրեսականը քննադատել ուկրաինացի քաղաքական գործչի կիսանդրին կանգնեցնելու առաջարկը։
Նման գաղափարին դեմ են արտահայտվել նաև այլ հանրապետականներ։ Օրինակ, պատգամավոր Էնդի Բիգսը հետաքրքրվել է, թե արդյոք Կիևը բավարար օգնություն չի ստանում Վաշինգտոնից, որը կազմում է ավելի քան 100 միլիարդ դոլար: