ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել հետաքննել Բայդենի մոտ գտնված գաղտնի փաստաթղթերի բացահայտումը
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին կոչ է արել հետաքննել Բայդենի մոտ գտնված գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի փաստաբանները Դելավեր քաղաքում գտնվող նրա տան ավտոտնակում հայտնաբերել էին «գաղտնի» նշումով փաստաթղթեր։
Նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ հայտնաբերվել է ավտոտնակին կից սենյակում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը «լիարժեք համագործակցություն է ապահովում» փաստաթղթերի պատշաճ մշակման հարցում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ պատրաստ չէ խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այլ գրասենյակներում նոր գաղտնի փաստաթղթերի հնարավոր հայտնաբերման մասին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու