Արևմուտքի կողմից խրախուսվող աշխարհակարգը «աշխարհը քաոսի մեջ է գցել». ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ
ԱշխարհՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ ասել է, որ աշխարհակարգը, որը խրախուսում են արևմտյան երկրները, «աշխարհը քաոսի մեջ է գցել» և մեծ թվով խնդիրներ առաջացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա տարակուսել է, թե ինչ իրավական նորմեր են նկատի ունենում, երբ արևմտյան երկրների ներկայացուցիչները խոսում են «կանոնների վրա հիմնված կարգի» մասին, ովքեր են դրանք զարգացնում և ինչպես են դրանք առնչվում միջազգային կարգի հետ։
«Մենք դեռ սպասում ենք միանշանակ և հստակ պատասխանի։ Իրականում տեսնում ենք, որ, այսպես կոչված, կանոնների վրա հիմնված մոտեցումը, որն օգտագործվում է որոշ երկրների կողմից, աշխարհը քաոսի մեջ է գցել և բազմաթիվ խնդիրներ առաջացրել»,- ասել է Չժան Ցզյունը: