Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Օլիգարխներից և մեծահարուստ նախկին պաշտոնյաներից ում ինչպես է «պատժել» Նիկոլ Փաշինյանը

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հեղափոխությունից հետո տարբեր առիթներով հիշատակում էին նախկին պաշտոնյաների կողմից իրականացված «թալանը» և հավաստիացնում, որ այդ գումարները լումա առ լումա վերադառնալու են պետական բյուջե: Այդպես եղավ, թե ոչ՝ դժվար չէ կռահել, համենայնդեպս, նախկին պաշտոնյաների կողմից պետությանը փոխհատուցած, վերադարձրած գումարների կողքին բավական ուշագրավ են նաև այն գումարները, որոնք վերջիններս ստացել են պետությունից՝ մեկ անձից գնումների, շահած տենդերների, արտոնությունների տեսքով:

Ըստ ՀՔԾ-ի՝  հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30  միլիոն դրամ էր վերադարձել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։   «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանը մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ-ին` որպես նվիրատվություն: 

 ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Արդյունքում «Ալեքս Հոլդինգի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պետությանն է վերադարձրել 5.2 միլիարդ դրամ: Վատացե՞լ են արդյոք դրանից հետո Ալեքսանյանի գործերը: Բնավ: Կառավարությունը 3 տարվա ընթացքում 2 միլիարդ դրամի արտոնություն է տրամադրել  Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը: Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարությունը պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

ՊԵԿ-ը Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից տարածք է վարձակալում դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։ 2012 թվականից սկսած ՊԵԿ-ը, ըստ Շողերինա Մկրտչյանի հետ կնքած պայմանագրի, տարածքի (տարածքի սեփանակատերը Շողերինա Մկրտչյանն է) վարձակալության համար ամսական վճարել է 6,9 միլիոն դրամ։ Տարածքը գտնվում է Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում, այս նույն հասցեում է գործում «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատունը։ 4561.0 հեկտար, 24.0 եւ 36.5 հեկտար տարածքների վարձակալության պայմանագիրը կնքվել է 12.05. 2012-ին` հինգ տարի ժամկետով։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 200 հազար դրամ։

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ամիսներ անց կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանի որդիների ընկերությունը՝ «Գրին Ֆարմեր»-ը ազատվեց 660 միլիոն դրամ արժեքով ապրանքների ներմուծումից, ԱԱՀ-ի վճարն էլ երեք տարով հետաձգվեց:

Հաջորդ քրեական գործը վերաբերվում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Միևնույն ժամանակ օրինակ Պաշտպանության նախարարության վառելիքի ամենախոշոր մատակարարը շարունակում է մնալ «Ֆլեշ» ընկերությունը։ 2019-ին անցկացված մրցույթներում այն ՊՆ-ի հետ կնքել է բենզինի (1 մլրդ 617 մլն դրամ) և դիզելային (ձմեռային) վառելիքի մատակարարման պայմանագրեր (563 մլն դրամ)։

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։ 

Ամիսներ առաջ էլ հայտնի էր դարձել, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

Հարուցված քրեական գործերը և տարածվող լուրերը, սակայն, չեն խանգարում Նիկոլ Փաշինյանին շարունակել լավ աչքով նայել Պողոսյանի ընտանիքի հետ փոխկապակցված բիզնեսներին: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Կան մի շարք ընկերություններ, որոնք շահագրգռված են այդ արգելքով, մասնավորապես` «Ասկե Գրուպը»: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։ «ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝  «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Սակայն, գործը կարճվել է: Դժվար թե պատահականության սկզբունքով:

Քիչ բան է փոխվել նաև բանանի շուկայում:  Ըստ ՊԵԿ-ի՝ 2018-ին Հայաստան բանան ներկրող 26 տնտեսվարող սուբյեկտներից 13-ը 2018-ին է մուտք գործել բանանի շուկա: Ի դեպ, այդ ընկերությունների մեծ մասն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018-ի մայիսից հետո։ Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների դեմ դատախազությունում քրեական գործ է հարուցված ապօրինի գույքի բռնագանձման մասով: Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, անգամ հասցրել է այցելել դատախազություն, Հովիկ Աբրահամյանը դեռևս չի ներկայացել: Սակայն, մյուս կողմից էլ իշխանությունները որևէ խոչընդոտ չեն տեսնում նույն Հովիկ Աբրահամյանի հետ ասոցացվող բիզնեսներին լավ աչքով նայելու մեջ: Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը, լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թե ինչով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, ում իշխանության օրոք նախկին պաշտոնյաների դեմ կիրառվում է մեկ նալին, մեկ մեխին խփելու քաղաքականությունը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե «պատժել չի կարելի ներել» նախադասության մեջ որտեղ են դնելու ստորակետը...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված