Էրդողանի փաստաբանները դատարան են դիմել Շվեդիայում Էրդողանի տեսքով խրտվիլակը «կախելու» համար (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանները դիմել են Անկարայի հանրապետական դատարան՝ Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց Էրդողանի կերպարով խրտվիլակը «կախելու» համար։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտարարել է, որ հայցը պահանջում է պատասխանատվության ենթարկել «սադրանքին» ներգրավված բոլոր անձանց։
Ավելի վաղ Շվեդիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խիստ բողոք էին հայտնել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմին հորդորել է «կողմնորոշվել»։ Նա նաև հայտարարել է, որ «PKK ահաբեկչական կազմակերպությունը «ականապատում է» Շվեդիայի ուղին դեպի ՆԱՏՕ»։
Թուրքիայի մայրաքաղաքի դատախազությունը հայտնել է, որ նախագահի դիմումի հիման վրա արդեն քրեական գործ է հարուցվել։