Գերմանիայի պաշտպանության նախարարը որոշել է հրաժարական տալ
ԱշխարհԳերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը որոշել է հրաժարական տալ, հայտնում է Bild-ը։
Հրապարակման աղբյուրները նշում են, որ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը թողնելու ամսաթիվը դեռ որոշված չէ։ Առայժմ կառավարությունում խորհրդակցություններ են ընթանում նրան փոխարինողի հարցով։ Bild-ի ընթացիկ հարցման ժամանակ Լամբրեխտը վերջին տեղն է զբաղեցնում Գերմանիայի 20 առանցքային քաղաքական գործիչների շարքում։
Լամբրեխտը ռազմական գերատեսչության ղեկավար է դարձել 2021 թվականի դեկտեմբերին։ Հինգ ամիս անց նա խոստովանել է, որ գլուխ չի հանում զինվորական կոչումներից։