Զելենսկու գրասենյակը հայտարարել է Արևմուտքից ծանր սպառազինություն ստանալու մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Արևմուտքն արդեն սկսել է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել։ Այս մասին նա խոսել է BFMTV հեռուստաալիքի եթերում։
Երմակը նշել է, որ Կիևին ծանր սպառազինություն և տանկեր է անհրաժեշտ։ «Կարող եմ ձեզ ասել, որ իրականում արդեն սկսել ենք նման զենք ստանալ մեր եվրոպացի գործընկերներից»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը հրաժարվել է հայտնել առաքումների հետ կապված մանրամասները։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակվեն։