Էրդողանի ներկայացուցիչը «սուտ» է անվանել Կիևին կասետային զինամթերքի մատակարարումների մասին մամուլում հայտնված լուրերը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը սուտ է անվանել արևմտյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Թուրքիան սկսել է կասետային զինամթերք մատակարարել Կիևին։
Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն պնդումները, թե Թուրքիան կասետային զինամթերք է ուղարկում Ուկրաինա, լիովին սխալ են և բացարձակ սուտ են»,- ասել է նա։
Այս տեղեկությունը հերքել է նաև ուկրաինական կողմը, հավելել է Կալընը։
Նա նաև նշել է, որ չի տեսնում համաշխարհային հանրության ցանկությունը՝ պայմաններ ստեղծել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու