Ռուսական «Գազպրոմը» եւ թուրքական Botas-ը բանակցություններ են վարում Թուրքիայի համար գազի զեղչի մասին
Աշխարհ
Թուրքական Botas պետական ընկերությունը եւ «Գազպրոմը» բանակցություններ են վարում Թուրքիային Ռուսաստանի Դաշնությունից բնական գազի մատակարարումների զեղչ տրամադրելու շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը, որոնց թվում եղել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Գազի զեղչերի եւ վճարումների հետաձգման մասին։ Botas-ը մի քանի ամիս «Գազպրոմ»-ի հետ քննարկել է դա։ Չգիտեմ, թե ինչի մասին է նրանց հաջողվել պայմանավորվել, բայց գիտեմ, որ նրանք դեռ կապի մեջ են այս թեմայով։ Բայց ես չգիտեմ, թե ինչքան զեղչ կլինի, կլինի արդյոք 25 տոկոս, թե շատ, թե քիչ»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու