Էրդողանի ներկայացուցիչը հայտնել է, թե երբ կարող է սկսվել Թուրքիայի «ցամաքային գործողությունը» Սիրիայում
ԱշխարհԹուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընն ասել է, թե երբ կարող է սկսվել Անկարայի ցամաքային գործողությունը Սիրիայում։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։
«Ցամաքային գործողությունը հնարավոր է ցանկացած պահի՝ հաշվի առնելով այն սպառնալիքների մակարդակը, որոնք ստանում ենք», - ասել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԱԳՆ ղեկավարի տեղակալ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ ռուսական կողմը շարունակում է համոզել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն չսկսելու հարցում։