Բաքվում Իսրայելի դեսպանը հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մասին
ԱշխարհԱդրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը ադրբեջանական կառավարական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելը 2020 թվականի պատերազմի ժամանակ «ուս ուսի կանգնած է եղել» Ադրբեջանի հետ։
«Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել… ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ երբ Ադրբեջանը մտավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ, մենք այստեղ էինք՝ ուս ուսի կանգնած մեր գործընկերոջ և ընկերոջ հետ…», - ասել է Դիկը:
Իսրայելի դեսպանը նախկինում աչքի է ընկել սկանդալային հայտարարություններով՝ չթաքցնելով իր լիակատար աջակցությունը ադրբեջանական հանցագործություններին, սակայն այս հայտարարությունն ունի նաև իրավական կողմ։ Եթե Իսրայելը «ուս ուսի կանգնել է» ագրեսորի հետ, ապա նա ռազմական հանցագործության մեղսակից է և պետք է համաչափ պատասխանատվություն կրի հազարավոր մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահվան համար, գրում է Infoteka24.ru-ն։