ԵՄ-ն չպետք է «վրիպի»՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային արգելք սահմանելով․ Ավստրիայի ԱԳ նախարար
ԱշխարհԱվստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Փարիզում կայացած համաժողովի ժամանակ ասել է, որ Եվրամիությունը չպետք է «վրիպի»՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային արգելք սահմանելով, քանի որ անհրաժեշտ է մտածել ապագայի մասին։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը։
«Մենք չպետք է վրիպենք, օրինակ, 144 միլիոն ռուսաստանցիների համար վիզայի արգելք սահմանելով»,- ասել է նա՝ նշելով, որ ռուսական կողմի հետ հարաբերություններում անհրաժեշտ է միաժամանակ մտածել «հաջորդ օրվա, հաջորդ շաբաթվա և հաջորդ ամսվա մասին»։
Միևնույն ժամանակ, նախարարը մատնանշել է ԵԱՀԿ-ի կարևորությունը Ռուսաստանի հետ շփումներում, քանի որ, ըստ նրա, սա այն քիչ հարթակներից է, որտեղ կան ռուս դիվանագետներ։