Հնդկաստանը և Եգիպտոսը առաջին անգամ հատուկ նշանակության զորավարժություններ կանցկացնեն
ԱշխարհՀնդկաստանն ու Եգիպտոսը մտադիր են անցկացնել երկու երկրների պատմության մեջ առաջին համատեղ զորավարժությունները, որոնց կներգրավվեն հատուկ նշանակության ջոկատները։ Այս մասին հայտնել է Հնդկաստանում Եգիպտոսի դեսպան Վաել Համեդը, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։
Դեսպանի խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն Ռաջաստան նահանգի տարածքում՝ Ուդայպուր, Ջայպուր և Ջոդհպուր քաղաքներում։
«Առաջին անգամ Եգիպտոսի և Հնդկաստանի հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնենք Ուդայպուրում, Ջայպուրում և Ջոդհպուրում։ Եվ մենք ընդլայնում ենք մեր պաշտպանական համագործակցությունը ոչ միայն ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին, այլ նաև հատուկ նշանակության ուժերին»,- ասել է Համեդը։