Իշխանությունները հասկանում են, թե ինչ ռիսկեր են սպասվում տնտեսությունում 2023 թվականին․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իշխանությունները մոտավորապես հասկանում են, թե ինչ ռիսկեր են սպասվում տնտեսությանը 2023 թվականին։ Այս մասին նա հայտարարել է տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը։
Ռուսաստանի ղեկավարը հորդորել է չգերագնահատել, չթերագնահատել կամ ուռճացնել դրա զարգացման հեռանկարները։
«Շատ կարևոր է օբյեկտիվորեն գնահատել բոլոր իրադարձությունները»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ 2022 թվականի ռիսկերը, այդ թվում՝ ֆինանսական, բյուջետային, կառուցվածքային և նյութատեխնիկական, անսպասելի էին Ռուսաստանի համար։
«2022 թվականը մեզ համար շատ դժվար տարի էր, և մենք կարողացանք հաղթահարել ռիսկերը, որոնք եկան հիմնականում անսպասելիորեն։ 2023 թվականին այս ռիսկերի առումով ավելի լավ ենք տեսնում»,- ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով, երկրի առջեւ ծառացած ռիսկերի ըմբռնումը պետք է օգնի դրանք առավել արդյունավետ հաղթահարելուն։