«Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար»․ Չավուշօղլու
Աշխարհ«Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար»,- այս մասին երեքշաբթի օրը Trend-ի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է «3+3» և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում «նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը օգուտ կբերեն բոլորին»։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարն այցով գտնվում է Թուրքիայում։ Այսօր նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։