Թեհրանը դեմ է Ուկրաինայում պատերազմին․ Իրանի արտգործնախարար
Աշխարհ
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ հայտնի է, Թեհրանը դեմ է պատերազմին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է APA-ն։
Նա ասել է, որ մերժում է Ուկրաինայում պատերազմի պատրվակով Իրանին մեղադրելու արևմտյան երկրների փորձերը։
Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հավելել է, որ Իրանը գոհ է սիրիա-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած փոփոխություններից։ Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ այս գործընթացը օգուտ կբերի տարածաշրջանին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է