Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը
ԱշխարհՉինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինը պահանջում է ԱՄՆ-ից բացատրություն տալ սիրիական նավթի գողանալու վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական էներգառեսուրսների գողությունը սրում է էներգետիկ ճգնաժամն ու հումանիտար աղետը մերձավորարևելյան պետությունում։
Վանն ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները «անխղճորեն ոտնձգություն են անում սիրիացի ժողովրդի կյանքի իրավունքի վրա», և նավթի ու պարենամթերքի պակասի պայմաններում սիրիացիների համար ձմեռը կարող է էլ ավելի ցուրտ դառնալ:
Դիվանագետը մատնանշել է, որ ԱՄՆ-ն ագահություն է ցուցաբերում սիրիական պետության նկատմամբ, բայց միևնույն ժամանակ առատաձեռնություն է ցուցաբերում օտար երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։
«Սակայն ԱՄՆ-ը «վերցնի», թե «տա», արդյունքը միշտ նույնն է՝ այլ երկրներին գցել անկայունության ու աղետի մեջ՝ սեփական շահերն ու գերիշխանությունը պաշտպանելու համար, սա իրականություն է՝ ստեղծված այսպես կոչված միջազգային աշխարհակարգով՝ հիմնված Վաշինգտոնի կանոնների վրա»,- ասել է Վան Վենբինը: