ՆԱՏՕ-ն մեր երկրի անվտանգության լավագույն երաշխիքն է․ Զելենսկի
ԱշխարհԱրևմտյան երկրները պետք է ակտիվացնեն Կիևին զենքի մատակարարման տեսքով օգնությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում տեսակապի միջոցով ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևին առաջին հերթին անհրաժեշտ են հակահրթիռային պաշտպանության սարքավորումներ և տանկեր։
«Մեզ պետք է, որ շարունակվի աջակցությունն Ուկրաինային՝ մեզ զինամթերքով ապահովելու համար», - ասել է Զելենսկին։
«Մենք նաև ֆինանսական օգնության կարիք ունենք»,- հավելել է նա՝ նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց բախվում է ուկրաինական կողմը՝ կապված իր էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասների հետ։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել արագացնել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը։
«Այս պահին մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք»,- ասել է նա։ «Սակայն մենք ՆԱՏՕ-ի ճանապարհին ենք, քանի որ ՆԱՏՕ-ն մեր, մեր երկրի անվտանգության լավագույն երաշխիքն է»։