Այլևս ուժ չունեմ. Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է տվել
ԱշխարհՆոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարական է տվել՝ դա բացատրելով նրանով, որ ինքն «այլևս պահուստային ուժ չունի», գրում է Ռիա Նովոստին։
Արդերնը հայտնել է, որ կլքի իր պաշտոնը ոչ ուշ, քան մինչև փետրվարի 7-ը և չի վերընտրվի այս պաշտոնում։ Նա նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիայում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին։
«Ես հեռանում եմ, որովհետև նման արտոնյալ դերի հետ գալիս է պատասխանատվություն, պարտականությունը՝ իմանալու, թե երբ ես բավարար վիճակում ղեկավարելու համար, և երբ՝ ոչ: Ես գիտեմ, թե ինչ է պահանջում աշխատանքը, և, անկեղծ ասած, ես գիտեմ, որ ուժի պահուստում ինձ քիչ է մնացել դա անելու համար»,- ասել է Արդերնը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակվող ելույթում։
Արդերնը, որը գլխավորում է Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցությունը, երկրի վարչապետն է 2017 թվականի հոկտեմբերի վերջից։