Ծայրահեղ աջ շվեդ դեմոկրատների առաջնորդն Էրդողանին «իսլամական բռնապետ» է անվանել
ԱշխարհԾայրահեղ աջ շվեդ դեմոկրատների առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «իսլամիստական բռնապետության» մեջ։ Անկարան շարունակում է մերժել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտի հաստատումը: Այս մասին գրում է AFP-ն։
Ջիմի Աքեսոնը, ում կուսակցությունն այժմ աջակցում է Շվեդիայի կառավարությանը, «իսլամական բռնապետ» է անվանել Էրդողանին Dagens Nyheter-ին տված հարցազրույցում։
«Կան սահմաններ, թե որքան հեռու կարող է գնալ երկիրը, որպեսզի հանգստացնի Թուրքիային, որպեսզի ապահովի ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը… քանի որ մենք գործ ունենք հակաժողովրդավարական համակարգի եւ բռնապետի հետ»,- ասել է Աքեսոնը:
Նրան նաև հարցրել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հպարտանում է, որ իր պաշտոնավարման 20 տարիների ընթացքում երբեք չի պարտվել ոչ մի համապետական ընտրություններում, կարո՞ղ է համարվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված:
«Ես հակաիսլամական կուսակցության կուսակցական ղեկավարն եմ և խիստ կարծիքներ ունեմ Էրդողանի նման իսլամիստ բռնապետի մասին: Այո, նա ընտրված է ժողովրդի կողմից: Բայց այս առումով՝ Պուտինը նույնպես»,- ասել է Աքեսոնը:
Շվեդիայի հակամիգրացիոն դեմոկրատները սեպտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում դարձել է երկրի երկրորդ ամենամեծ կուսակցությունը՝ հավաքելով ձայների 20,54 տոկոսը: Նրանց աջակցությունը չափազանց կարևոր է վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի աջ կոալիցիոն կառավարությանն աջակցելու համար: