Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ցանկանում ուկրաինական հակամարտության մասնակից դառնալ
ԱշխարհԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի հանդիսանում և չի ցանկանում հանդիսանալ ուկրաինական հակամարտության կողմ։ Այս մասին նա խոսել է Մադրիդում Նոր տնտեսության ֆորումի մրցանակաբաշխության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն ներգրավված չէ Ուկրաինայում պատերազմի մեջ։ Մենք պատերազմի կողմերից [մեկը] չենք, մենք չենք ցանկանում դա լինել»,- ասել է Բորելը:
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ երկրները ռազմական օգնություն են ցուցաբերում Կիևին։
Բորելը նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսվել է 2014 թվականին, եւ, նրա կարծիքով, «մինչ վերջին պահը Եվրոպան փորձում էր խուսափել պատերազմից»։