Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

ՔՊ-ի «սկզբունքայինները». ովքեր են 180 աստիճանով փոխել իրենց դիրքորոշումները

Վերլուծական

Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները անսկզբունքայնության խորհրդանիշ են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գրեթե բոլոր անդամները պաշտոններ զբաղեցնելուց հետո 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները։

Դիցուք ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ամիսներ առաջ  հանդիպել էր ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:  Հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ: Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը մինչև 2018 թվականը ակտիվ հակառուսական գործունեություն էր ծավալում։ Նրան  հաճախ կարելի էր տեսնել ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաներում։ Արշակյանն անգամ մասնակցում էր բողոքի ակցիաների, որոնց մասնակից ՀՀ քաղաքացիները չէին ընդունում ՌԴ ընտրությունների ադյունքները։ 

Հակոբ Արշակյանը արդեն ռուսամոլ է

Նոր Հայաստանում կար մի նախաձեռնություն, որը կոչվում էր «Ռեստարտ», և տարատեսակ միջազգային ֆոնդերից, հատկապես՝ Սորոսի ֆոնդից, ստացած իր դրամաշնորհները բացատրում էր՝ ուսանողների շահերի պաշտպանությամբ, երիտասրադներին կրթական ոլորտում աջակցելու ցանկությամբ և նպատակով: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում մի քանի լուրջ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի կենտրոնում հենց ուսանողներն էին, դիմորդները, կրթական հարցերը: Մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է լիկվիդացնել բուհերի ինքնավարությունը, ինչն ինքնին Սահմանադրության խախտում է: Օրեր առաջ էլ նույն կառավարությունը առաջ քաշեց մի շարք բուհերի միավորման հարցը, ինչը ուսանողների շահերին հակասող որոշում է և, բնականաբար, ուսանողներն իրենց հերթին բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Եվ այս ամենի ֆոնին տարակուսելիորեն լուռ են երբեմնի ակտիվիստները: «Ռեստարտի» թիմը, կարծես, մոռացել է՝ «ինչի համար էին հավաքվել», այն պարզ պատճառով, որ նրանց կողմից չի արվել պայքարող ուսանողներին պաշտպանելու գեթ մեկ հայտարարություն:

2018-ից առաջ նույն կերպ ակտիվ էին բնապահպան ակտիվիստները: Սակայն, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախկինում ակտիվորեն հանդես եկած Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը:

«Իմ քայլի» մեկ այլ նախկին պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»:

Օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից: Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա տալը դա ճոխություն է և պադավատապետություն, այսօր Նոր Հայաստանում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը շրջում է ծառայողական մեքենայով:

Էդմոն Մարուքյանը ամիսներ առաջ  համաձայնել է պաշտոն ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, նա դարձել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Իսկ ինչ՞ էր ասում Փաշինյանի և վերջինիս վարած քաղաքականության մասին Մարուքյանը պաշտոնը ստանալուց ամիսներ առաջ: «Էս հեղափոխությունը էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի հավասար լինեն։ Բայց հավասարությունը խաբկանք ա, մեծ խաբկանք։ Էդ հավասարությունը չի ապավովվել. իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք էդպես էլ ապրում եք։ Տասը տոկոս ձեր կյանքից էս մարդիկ են ղեկավարում, թող ցույց տան տաս տոկոս որտեղ ա կյանքը լավացել։ Տաս տոկոս ցույց տվեք որտեղ են լավ բան արել... Դուք գնացել կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել ա»:

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը մինչ հեղափոխությունը բողոքում էր իրավապահների ապօրինություններից, ամենաթողությունից: Հեղափոխությունից հետո նա ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է:

Ահա այսպիսի սկզբունքայնությամբ են աչքի ընկնում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները և մերձիշխանական ակտիվիստները, ինչպես երևում է՝ իշխանությունը անչափ քաղցր երևույթ է, և այն ստիպում է մի կողմ դնել անգամ սեփական սկզբունքները...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված