Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է: 2004-2005թթ. աշխատել է Սիրիայում ՀՀ գործերի հավատարմատար, 2006-2008թթ. ԱԳՆ աշխատակազմում քարտուղարության խորհրդական, 2008թ. ԱԳՆ ԱՊՀ վարչության խորհրդական, 2008-2010թթ. ԱԳՆ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության խորհրդական, 2010-2013թթ. ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության խորհրդական, 2013թ.  ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, 2013-2016թթ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, 2016-2019թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, 2019-2020թթ. ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական, 2020-2021թթ. ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի վարիչ, 2021թ. մարտի 15-ից Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), 2022թ. նոյեմբերի 10-ից համատեղության կարգով Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով պետք է առանձնացնել 2023թ. հունվարի 16-ին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպված «Համայնքային ներգրավվածություն» խորագրով հանդիպում-քննարկումը: 2022թ. ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire») գրքի շնորհանդես:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այստեղ էլ պետք է փաստենք դեսպանատուն-եկեղեցի կապի զուտ արարողակարգային բնույթը: Այս առումով տեղեկատվությունը շատ ավելի սուղ է: Միակ պաշտոնական հանդիպումը, որ ունեցել է դեսպանը, կայացել է 2021-ին, այն ժամանակ  Բաբախանյանը դեսպանությունում ընդունել էր «Saltdiscovery» Media հնդկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Կարան Բհաթիային: Այսինքն` ստացվում է, որ մի կողմից բավական բարձր մակարդակի հանդիպումներ են կազմակերպվել, դիցուք՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն է այցելել Հնդկաստան, սակայն, դեսպանը, բառի բուն իմաստով, պարապուրդի է մատնված և որևէ կերպ չի էլ փորձում աշխատել հնդկական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ:

Հանրային դիվանագիտույան մասով պատկերը կրկին տխուր է: Դեսպան Բաբախանյանը այս ընթացքում հանդես չի եկել և ոչ մի հարցազրույցով, իսկ դեսպանատան պաշտոնական էջում տեղեկատվությունը հիմնականում վերաբերվում է ԱԳՆ նախարարի կամ ՀՀ վարչապետի ելույթներին և տարածած հաղորդագրություններին:

Թե ինչ կապ ունի Հնդկաստանում ՀՀ դեսպանատունը ԱԳՆ նախարարի` Գերմանիա կատարած այցի հետ և ինչու է ստանձնել ԱԳՆ կայքի մոդերատորի դերը՝ դժվար է ասել: Թերևս սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ դեսպանատունը բեղուն աշխատանքի արգասիքներ չունի՝ հանրությանը ներկայացնելու և հրամցնելու համար:

Դեսպանատունը պասիվ էր նաև սեպտեմբերյան ագրեսիայի օրերին. դեսպանն այդ ընթացքում զբաղված էր կինոփառատոնին իր մասնակցությունը բերելով: Նույնը կարելի է ասել նաև Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ 60 օրերի ընթացքում դեսպանատան ցուցաբերած վարքագծի մասին: Այս մասով նույնպես տոտալ լռություն է:

Շատ կարևոր է նաև աշխատանքը Հնդկաստանում հավատարմագրված այլ երկրների դեսպանների հետ, սակայն դիտարկված ժամանակահատվածում դեսպան Բաբախանյանը նմանատիպ հանդիպումներ չի ունեցել: Կարող ենք փաստել, որ դեսպանին այդպես էլ չի հաջողվել համայնքի հետ ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների հիմքեր դնել,  իսկ գործադիր իշխանության մարմինների հետ շփումները հիմնականում կրել են ճանաչողական և արարողակարգային բնույթ, ինչը որևէ կերպ չի կարող տեղավորվել կառավարության կողմից սահմանված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման տեսլականի մեջ:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված